Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրել է ապօրինի ընդերքօգտագործման խոշոր դեպքեր: Պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 146,051,766 դրամ:
Գեղարքունիքի մարզ
• Վարսեր գյուղ. Առանց համապատասխան իրավունքի տեղահանվել է 131,203 խմ հրաբխային ավազների լեռնային զանգված (վնասը՝ 115,630,632 դրամ):
• Նորատուս գյուղ. Ապօրինի տեղահանվել է 20,972 խմ բազալտի լեռնային զանգված (վնասը՝ 18,902,930 դրամ):
• Դրախտիկ գյուղ. Իրականացվել է 5,581 խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում (վնասը՝ 5,397,328 դրամ):
Սյունիքի մարզ
• Գորիս քաղաք. Առանց իրավունքի տեղահանվել է 2,908 խմ կրաքարանման լեռնային զանգված, ինչի հետևանքով դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել՝ 246 քմ տարածք (վնասը՝ 2,201,180 դրամ):
Արարատի մարզ
• Մասիս համայնք. Կատարվել է 3,351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում (վնասը՝ 3,919,696 դրամ):
Տեսչական մարմինը, բոլոր դեպքերով հաշվի առնելով առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը, հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե:
Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/p/1CFtvRjf7W/