Շինարարական փոշու մանր մասնիկները խեղդում են Երևան քաղաքը

Շինարարական փոշու մանր մասնիկները խեղդում են Երևան քաղաքը

Շինարարական փոշու մանր մասնիկները խեղդում են Երևան քաղաքը

Օդի աղտոտումը շարունակում է մնալ ամենամեծ բնապահպանական և առողջապահական խնդիրներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այն տարեկան միլիոնավոր վաղաժամ մահվան պատճառ է։ Հատկապես վտանգավոր են մանր մասնիկները, որոնք ներթափանցում են մարդու շնչառական համակարգ և առաջացնում շնչառական ու սրտանոթային հիվանդություններ։ Բացի առողջական հետևանքներից, օդի աղտոտումը խաթարում է նաև տնտեսական զարգացումը և նպաստում կլիմայի փոփոխությանը։ 

Երևանում օդի աղտոտման խնդիրը 2025 թվականից առանձնապես սրվել էր և դարձել հանրային առողջության առաջնային մարտահրավեր։ Վերջին ամիսներին Երևանում գրանցվել են երկարատև մառախուղային և գորշ ծխամշուշների առկայություն։ Սա հիմնականում պայմանավորված է ցածր ջերմաստիճանների ժամանակ օդի վատ շրջանառությամբ, իսկ աղտոտման իրական աղբյուրները շինարարական չվերահսկվող արտանետումները և չարդարացված ծառահատումները: Հիշեցնեմ, որ ծառերը օդի ֆիլտրացիայի ամենամեծ համակարգերից են: Նուբարաշենի աղբավայրի հրդեհները և թափոնների ոչ գրագետ կառավարումը նույնպես Երևանի օդի աղտոտման աղբյուրներից է: Այս ոլորտի կառավարման թերացումների պատճառով Երևանի բնակչությունը ձեռք է բերում մի փունջ առողջական խնդիրներ՝ շնչառական հիվանդությունների, ասթմայի և ալերգիաների սրացում, սրտանոթային խնդիրների,ուռուցքային հիվանդություններ և այլ, ինչպես նաև վատանում է բնակիչների կյանքի որակը և մեծանում առողջապահական ծախսերը։

 Ըստ Արմենպրեսի ՝ 2025թ-ի ընթացքում օդի որակի ինդեքսը (AQI) բազմիցս անցել է ԱՀԿ-ի սահմանած անվտանգության շեմերը։ Մանր մասնիկների (PM2.5 ՄՄ2.5 (մանր մասնիկներ 2.5 միկրոմետր)) մակարդակները հաճախ հասել են վտանգավոր մակարդակների՝ գերազանցելով 150–180 AQI, ինչը դասվում է «վնասակար» կատեգորիայում։ Մեծ մասնիկների (PM10 ՄՄ10 (մանր մասնիկներ 10 միկրոմետր)) միջին արժեքները նույնպես բարձր են եղել՝ 60–70 AQI, ինչը նույնպես անցնում է թույլատրելի սահմանները։ https://armenpress.am/en/article/1237034?utm_source=copilot.com