Կենսաբազմազանության պահպանության արդի հիմնախնդիրները Հայաստանում. Տեղական լուծումներից մինչև գլոբալ ինտեգրում

Կենսաբազմազանության պահպանության արդի հիմնախնդիրները Հայաստանում. Տեղական լուծումներից մինչև գլոբալ ինտեգրում

Կենսաբազմազանության պահպանության արդի հիմնախնդիրները Հայաստանում. Տեղական լուծումներից մինչև գլոբալ ինտեգրում

Կենսաբազմազանության կորուստն այսօր համարվում է մեր ժամանակների ամենալուրջ էկոլոգիական
մարտահրավերներից մեկը և Հայաստանը, ակտիվորեն ներգրավված է այս գլոբալ պայքարում:

Մեր երկրի համեմատաբար փոքր տարածքում կենտրոնացված է զարմանալի բնաշխարհ՝ ավելի քան 3600 բուսատեսակ և շուրջ 17,500 կենդանատեսակ, ինչը Հայաստանը դարձնում է տարածաշրջանի կենսաբազմազանության կարևորագույն վայրերից մեկը: Այս հարստությունը պահպանելու նպատակով է ստեղծվել Բնության հատուկ պահպանվող տարածքները(ԲՀՊՏ) , որն ընդգրկում է երկրի ընդհանուր տարածքի մոտ 13%- ը։ Համեմատության համար հարկ է նշել, որ հարևան Վրաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 9%, իսկ Ադրբեջանում՝ 10%, ինչը վկայում է բնության պահպանության հարցում Հայաստանի տասնամյակներ շարունակ ցուցաբերած բարձր պատասխանատվության մասին։

Այս բնական ժառանգության պաշտպանության հիմնական հենասյուներն են մեր ազգային պարկերն ու արգելոցները, ինչպիսիք են «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, ինչպես նաև «Խոսրովի անտառ», «Էրեբունի» և «Շիկահող» պետական արգելոցները: Այս տարածքները ոչ միայն կենսաբազմազանության անվտանգության կղզյակներ են, այլև գիտական ուսումնասիրությունների և էկոտուրիզմի զարգացման կարևորագույն կենտրոններ, որտեղ պահպանվում են նաև վերացման եզրին գտնվող եզակի տեսակները։ Որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ՝ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է իր միջազգային պարտավորությունները՝ տեղական ջանքերը համադրելով համաշխարհային բնապահպանական օրակարգի հետ։ Այս ճանապարհին շրջադարձային է լինելու 2026 թվականի հոկտեմբերը, երբ Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության կողմերի COP17 համաժողովը՝ աշխարհի ամենամեծ և ազդեցիկ բնապահպանական միջոցառումներից մեկը։ Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 190 երկրների պատվիրակություններ, միջազգային կազմակերպություններ և առաջատար գիտական կենտրոններ՝ վերանայելու մոլորակի կենսաբազնազաբության գլոբալ թիրախները։ Այս ամենը COP17-ը դարձնում է ոչ միայն բնապահպանական, այլև կազմակերպչական կարևորագույն իրադարձություն, սակայն միևնույն ժամանակ հարցականի տակ է դրվում Հայաստանի կազմակերպիչների կարողությունները և հմտությունները՝ արդյոք նրանք պատրաստ են ապահովելու նման մասշտաբի միջազգային համաժողովի բարձր մակարդակի կազմակերպում։ Եվ հիշենք, որ կենսաբազմազանության պահպանությունը անհրաժեշտ է ոչ միայն բնության համար, այլև մարդու կյանքի որակի բարձրացման։ Այն ապահովում է մաքուր ջուր և օդ, սննդի անվտանգություն, գյուղատնտեսության կայունություն և առողջ էկոհամակարգ յուրաքանչյուրիս համար: