ԲԸՏՄ-ն Բյուրականում հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

ԲԸՏՄ-ն Բյուրականում հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

ԲԸՏՄ-ն Բյուրականում հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի գրությունների հիման վրա ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում։ Պարզվել է, որ ընկերությունը հանքավայրի հարավային տեղամասի տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51 952 խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված ծավալը կազմել է 5 912 խմ տուֆի մարված պաշար։

Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատված վնասը կազմել է 3 494 760 դրամ։ Ընկերության նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատելու համար գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Աղբյուր՝
https://www.facebook.com/share/1A3ruzQWZ3/