ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում գործող «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է օգտագործված յուղերի պահմամբ և վերամշակմամբ, արձանագրել են խախտումներ։ Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է վտանգավոր թափոնների պահման և վերամշակման գործունեությունը։ Ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Աղբյուր՝
https://www.facebook.com/share/p/1H45pj2dUt/