Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող, պահածոների արտադրությամբ զբաղվող «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության խախտումներ։ Ընկերությունը պահածոների արտադրամասի գազի երկու կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետելու թույլտվության։
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ ընդհանուր 430 000 դրամի չափով, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել 78 900 դրամի չափով։
Աղբյուր՝
https://www.facebook.com/share/1b8Hewc1HT/