Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող ձկնաբուծարանում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպք։ Քաղաքացի Թ.Ս.-ն ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել երկու խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Ապօրինի օգտագործված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3 984 768 խմ, իսկ ջրային ռեսուրսներին պատճառված վնասը՝ 35 862 912 դրամ։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ երկու խորքային հորերի շահագործումը կասեցվել է, իսկ իրավախախտի նկատմամբ նշանակվել է 200 000 դրամ վարչական տուգանք։ Հաշվի առնելով փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Աղբյուր՝
https://www.facebook.com/share/1CZU5UYQCe/