Եղեգնաձորում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված սապսանը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Եղեգնաձորում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված սապսանը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Եղեգնաձորում հայտնաբերված Կարմիր գրքում գրանցված սապսանը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) ահազանգ է ստացել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրից։ Տեղի բնակիչներից մեկն իր տան բակում հայտնաբերել էր անօգնական վիճակում գտնվող գիշատիչ թռչուն։

   

Դեպքի վայր ժամանած ԲԸՏՄ տեսուչների զննության արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը սապսան տեսակի թափառաբազե է (լատիներեն՝ Falco peregrinus)։ Այս տեսակը գրանցված է ինչպես Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, այնպես էլ Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում (IUCN)՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։

Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, թռչունը հաջողությամբ տեղափոխվել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն, որտեղ նրան տրամադրվում է անհրաժեշտ մասնագիտական խնամք։ 

Հատկանշական է, որ սապսանը եղել է օղակավորված․ ներկայումս ընթանում են տվյալների նույնականացմանաշխատանքները՝ թռչնի ծագումնաբանությունն ու տեղաշարժի հետագիծը պարզելու համար։

Այս պահին գիշատիչ թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նա գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և ապաքինվելուց հետո կդիտարկվի նրան բնություն վերադարձնելու հարցը։

Աղբյուր՝ 
https://www.ecoinspect.am/hy/post/more/1327