Հայաստանը՝ աղբի շրջափակման մեջ. Ինստիտուցիոնալ անգործության թանկ գինը

Հայաստանը՝ աղբի շրջափակման մեջ. Ինստիտուցիոնալ անգործության թանկ գինը

Հայաստանը՝ աղբի շրջափակման մեջ. Ինստիտուցիոնալ անգործության թանկ գինը

Մինչ աշխարհը ձգտում է շրջանաձև տնտեսության, Հայաստանը շարունակում է մնալ թափոնների կառավարման ճգնաժամի մեջ, որն այլևս լոկ բնապահպանական խնդիր չէ, այլ պետական և տեղական մարմինների  անգործության հետևանք։ Տարեկան ա

ռաջացող շուրջ 368,000 տոննա կենցաղային թափոնը և հանքարդյունաբերական ահռելի ծավալները կուտակվում են: Գոյություն ունեցող մոտ 60 աղբավայրերից գրեթե ոչ մեկն առ այսօր չի ապահովում տարրական տեսակավորում կամ վերամշակում։ Սա ոչ թե միայն տեխնիկական բացթողում է, այլ պատասխանատու կառույցների կողմից իրավիճակը վերահսկելու կամքի բացակայություն։

Խնդրի էպիկենտրոնում Երևանն է, որին բաժին է ընկնում կենցաղային թափոնների ավելի քան 40%-ը։ Չնայած տարիներ շարունակ հնչող խոստումներին և միջազգային վարկային ծրագրերին՝ Նուբարաշենի և այլ աղբավայրերը մնում են պարզունակ «աղբակույտեր»։ Տեսակավորման համակարգերի բացակայությունը դարձել է օդի և հողի մշտական թունավորման աղբյուր. օրգանական թափոնների քայքայումից առաջացող մեթանը 25 անգամ ավելի վտանգավոր է կլիմայի փոփոխության համար, քան CO₂-ը։ Սակայն սա կարծես չի մտահոգում այն պաշտոնյաներին, ովքեր պարտավոր են ներդրումային միջավայր ստեղծել նորարարական լուծումների համար, որը կհանգեցինի իրավիճակի մի փոքր մեղմացման:

Առավել զարհուրելի է իրավիճակը Լոռու և Սյունիքի հանքարդյունաբերական տարածքներում։ Պետական վերահսկողական մարմինների «մատների արանքով» նայելու հետևանքով թափոնները շարունակում են աղտոտել գետերն ու գյուղատնտեսական հողերը՝ վտանգելով հանրային առողջությունը։

 Իսկ գյուղական համայնքներում ենթակառուցվածքների կատարյալ բացակայությունը բնակիչներին ստիպում է դիմել աղբի ինքնաբուխ այրման, ինչը թունավորում է մթնոլորտը։

Այս վարչարարական կաթվածի համար այսօր վճարում է բնությունը. Սևանի ավազանի ձկնատեսակների վտանգումը, Արարատյան դաշտավայրի թռչնաշխարհի նոսրացումը և հողերի դեգրադացիան մեր անգործության ուղղակի հետևանքն են։ 

Ճգնաժամը հաղթահարելու համար այլևս բավարար չեն միայն միջազգային դոնորների ծրագրերը. անհրաժեշտ է պատասխանատուների հստակ հաշվետվողականություն և վարքագծային կտրուկ փոփոխություն։ Հայաստանը պետք է դադարի աղբը դիտարկել որպես անլուծելի բեռ և վերջապես այն վերածի տնտեսական ռեսուրսի՝ դուրս գալով «աղբային թակարդից»: