Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) մասշտաբային ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ ընդգրկելով 2022 թ. նոյեմբերից մինչև 2026 թ. հունիսն ընկած ժամանակահատվածը։
Ստուգումների արդյունքում արձանագրվել են անտառօգտագործման կանոնների բազմաթիվ խախտումներ։
Հիմնական խախտումներն ու պատճառված վնասը, այդ թվում՝
- Ապօրինի ծառահատումներ. Հայտնաբերվել է տարբեր տեսակի և տրամագծերի 496 ապօրինի հատված ծառ։ Բնությանը պատճառված վնասի չափը գնահատվել է 114,686,928 ՀՀ դրամ։
- Ապօրինի ճանապարհաշինություն. Առանց փորձաքննական դրական եզրակացությունների, նախագծերի համաձայնեցման և անտառաշինական նախագծերի բացակայությամբ կառուցվել են ընդհանուր 8,320 քմ մակերեսով ճանապարհներ։
- Փաստաթղթային կեղծիքներ և անհամապատասխանություններ. Անտառահատման տոմսերում ապօրինաբար ավելացվել են կոտրված ու տապալված ծառերի փայտանյութի ծավալներն ու մուտքագրվել հաշվապահություն։ Տվյալները չեն համապատասխանել կառավարման պլաններին և անտառշինական նախագծերին։
- Վերականգնման բացակայություն. Համատարած հատումներից հետո անտառվերականգնման աշխատանքներ չեն իրականացվել, իսկ հատատեղերն ազատված չեն եղել փայտանյութի մնացորդներից։
Տեսչական մարմինն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն արդեն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե, իսկ մյուս խախտումների մասով նախատեսվում է կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ։
Աղբյուրը՝
https://hetq.am/hy/article/183321