Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում, արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։

Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպի միջոցով ապօրինի ջրառ է իրականացրել ոռոգման նպատակով։ Ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպը ապամոնտաժվել և հանձնվել են սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 000 դրամի չափով։

Սահմանապահ գոտու երկու հատվածում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ, որոնցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150 000 դրամի չափով։ Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել նաև ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։ Համատեղ միջոցառումները շարունակվում են։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/p/1EmT9RwPEh/