Լողափնյա սեզոնի ավարտից հետո «Սևան» ազգային պարկի տարածքում վերսկսվել են ինքնակամ կառուցված շենք-շինությունների և հենապատերի ապամոնտաժման աշխատանքները։ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում 2026 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ներքև գտնվող տարածքներում իրականացվել են ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման աշխատանքներ։ Երկու ամսվա ընթացքում ապամոնտաժվել է 20 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։
Ազգային պարկը միաժամանակ հորդորում է բոլոր տնտեսվարողներին, որոնց օգտագործած տարածքներում առկա են լճի 1905 մետր նիշից ներքև կառուցված ինքնակամ շինություններ, դրանք հնարավորինս սեղմ ժամկետում ապամոնտաժել կամավոր՝ նախապես տեղեկացնելով ազգային պարկին կամ համապատասխան համայնքապետարանին։ Պահանջի կատարումը թույլ կտա խուսափել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներից։ Ազգային պարկը շեշտում է, որ Սևանա լճի պահպանությունը համատեղ պատասխանատվություն է, իսկ օրենքի պահպանումը կարևոր քայլ է լճի բնական միջավայրի և հանրային շահի պաշտպանության համար։
Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/r/1Dt3oQuYBy/?mibextid=wwXIfr