Շիրակում և Կոտայքում կասեցվել է 2 բետոնահանգույցի շահագործում

Շիրակում և Կոտայքում կասեցվել է 2 բետոնահանգույցի շահագործում

Շիրակում և Կոտայքում կասեցվել է 2 բետոնահանգույցի շահագործում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի և Կոտայքի մարզերում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության ոլորտի օրենսդրական պահանջների խախտումներ։

Շիրակի մարզի Բավրա գյուղի վարչական տարածքում բեռնափոխադրմամբ, մանրածախ առևտրով և քաղաքաշինությամբ զբաղվող «ԱԼՍԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների համար շահագործվել է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետելու թույլտվության։ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում բետոնի արտադրությամբ զբաղվող «ՄԱՆ ԲԵՏ» ՍՊԸ-ն նույնպես գործունեությունն իրականացրել է բետոնահանգույցի շահագործմամբ՝ առանց նույն թույլտվության։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով երկու բետոնահանգույցների ապօրինի շահագործումը կասեցվել է։ Տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության զգալի վնասի չափը հաշվարկվել է ընդհանուր 743 074 դրամ, իսկ ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 980 000 դրամի չափով։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/1E3RTEZXef/