Օդի որակը Երևանում. փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ Կենտրոնում և Արաբկիրում

Օդի որակը Երևանում. փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ Կենտրոնում և Արաբկիրում

Օդի որակը Երևանում. փոշու և ազոտի երկօքսիդի գերազանցումներ Կենտրոնում և Արաբկիրում

Երևանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս աղտոտվածության որոշակի գերազանցումներ մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ).

Կենտրոնում՝ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 1-ին,

Շենգավիթում և Նոր Նորքում փոշու նորմայի գերազանցումներ չեն արձանագրվել։

Ազոտի երկօքսիդի (NO₂) պարունակությունը ՍԹԿ-ն գերազանցել է միայն Կենտրոնում՝ հոկտեմբերի 28-ին։ Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում ազոտի երկօքսիդի ցուցանիշները մնացել են թույլատրելի նորմայի սահմաններում։
Ծծմբի երկօքսիդի (SO₂) պարունակությունը դիտարկվող ողջ շաբաթվա ընթացքում որևէ վարչական շրջանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/1HaTMHDXpq/