Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած շաբաթվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սանտիմետրով և նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել 1900,55 մետր։ Այդ ցուցանիշը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 23 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։
Նույն շաբաթվա ընթացքում Արփա–Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 0,518 մլն խմ ջուր։ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ը ներառյալ ջրատարով լիճ տեղափոխված ջրի ընդհանուր քանակը կազմել է 177,820 մլն խմ։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/p/19NWu2MTJz/