Անազատության մեջ պահվող երկու գորշ արջ առգրավվել է Արարատի մարզի ռեստորանային համալիրից և տեղափոխվել փրկարար կենտրոն

Անազատության մեջ պահվող երկու գորշ արջ առգրավվել է Արարատի մարզի ռեստորանային համալիրից և տեղափոխվել փրկարար կենտրոն

Անազատության մեջ պահվող երկու գորշ արջ առգրավվել է Արարատի մարզի ռեստորանային համալիրից և տեղափոխվել փրկարար կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) շարունակում է վերահսկել անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմաններն ու իրավական հիմքերը՝ կենսաբազմազանության պահպանման և կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով։ Այս շրջանակում հոկտեմբերի 6-ին տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից վերցրել են երկու գորշ արջ։

Առգրավման հիմքը համապատասխան թույլտվության բացակայությունն է։ Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի տված համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

Նման դեպքերը մատնանշում են ռեստորանային և զվարճանքի օբյեկտներում վայրի կենդանիների պահման երկարատև խնդիրը. գորշ արջերը, որոնք բնության մեջ ունեն հսկայական տարածքի կարիք, հաճախ տարիներ շարունակ պահվում են նեղ վանդակներում՝ առանց պատշաճ կերակրման, անասնաբուժական հսկողության և բնական վարքագծի հնարավորության։ Փրկարար կենտրոն տեղափոխումը ոչ միայն օրինական միջոց է, այլև առաջին քայլը դեպի այդ կենդանիների վերականգնում։

Աղբյուր՝ 
https://www.ecoinspect.am/hy/post/more/1333