Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը փրկվել է Վայոց ձորում և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը փրկվել է Վայոց ձորում և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը փրկվել է Վայոց ձորում և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ թռչունը՝ սպիտակագլուխ անգղը, հայտնաբերվել է անօգնական վիճակում Վայոց ձորի մարզում և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգու վերականգնողական կլինիկա։

Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ քաղաքացի մեկը Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում նկատել է թռչել չկարողացող գիշատիչ թռչուն։ Տեղում ժամանած տեսուչները հաստատել են, որ խոսքը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի մասին է։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն արձանագրվել։

Նույն օրվա երեկոյան, ժամը 18:00-ի սահմաններում, վայրի թռչունը փոխադրվել է Երևանի կենդանաբանական այգու վերականգնողական կլինիկա, որտեղ նրան կտրամադրվի անհրաժեշտ խնամք և կփորձվի ապահովել նրա առողջացումն ու վերականգնումը։

Սպիտակագլուխ անգղը Հայաստանում հազվադեպ հանդիպող, պահպանության կարգավիճակ ունեցող տեսակ է, որի պոպուլյացիան երկրում սահմանափակ է և խոցելի՝ ինչպես թունավորումների, այնպես էլ բնական միջավայրի կրճատման պատճառով։ Նման դեպքերում օպերատիվ արձագանքը և մասնագիտացված կլինիկա տեղափոխելը էական դեր են խաղում թռչնի գոյատևման հավանականությունը մեծացնելու համար։

Աղբյուր`
https://www.ecoinspect.am/hy/post/more/1329