Սևանի ափը COP17-ի նախաշեմին. պատկեր, որը չի համընկնում համաժողովի օրակարգին

Սևանի ափը COP17-ի նախաշեմին. պատկեր, որը չի համընկնում համաժողովի օրակարգին

Սևանի ափը COP17-ի նախաշեմին. պատկեր, որը չի համընկնում համաժողովի օրակարգին

Մինչ Երևանում պատրաստվում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ին, Սևանա լճի ափից արված կադրերը ցույց են տալիս այլ իրականություն. քարքարոտ ափին կուտակվել են ձկնորսական ցանցերի կտորներ և պլաստիկ աղբ, քարերը ծածկված են ջրիմուռներով, իսկ աղբը խրվել է ափամերձ եղեգնուտների մեջ։ Սա այն լիճն է, որը Հայաստանը ներկայացնում է որպես իր գլխավոր բնական հարստություններից մեկը։

Պարադոքսն ակնհայտ է. երկիրը հյուրընկալում է կենսաբազմազանության պահպանման հարցով աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը, մինչդեռ իր սեփական լճի ափը մնում է աղբի և անուշադրության հետքերով։ Միջազգային հյուրերի աչքում ելույթներից ավելի համոզիչ կլինի հենց այն, թե ինչ վիճակում է Սևանի ափը։

Աղբյուրը՝
https://www.facebook.com/share/r/1LNBQ5488x/?mibextid=wwXIfr